Xiu Xiu in Yerevan

Sunday 18. June 2023 at 19:00 - 23:00

Poligraf • Koryun Street 19a, 0009 Yerevan, Yerevan, Armenia

All tickets have been sold out.

Ignore Grief: Xiu Xiu. սա երկմաս ձայնասկավառակ է: Ձայնասկավառակի առաջին կեսի վրա Angela Seo երգերն են։ Ձայնասկավառակի երկրորդ կեսի վրա Jamie Stewart երգերն են։ Երգերի մի մասը փորձարարական ինդուստրիալ է։ Որոշ երգեր փորձարարական ժամանակակից դասական են։ Դրանց կեսն իրական է։ Մյուս կեսը երեւակայական է։ Իրական երգերը փորձում են բենդի հետ կապված հինգ հոգու ծանր կյանքը վերածել ինչ-որ հուսահատ կերպի, որ փորձում է որևէ բան անել, մի այնպիսի բան, որը չի ծանրացնի և կոպտացնի նրանց սրտերն ու հիշողությունները իրենց ապրած դաժանությունների պատճառով։ Երևակայական երգերը վաղ շրջանի ռոք-ն-ռոլի “Teen Tragedy” ժանրի ընդլայնումն ու աբստրակտ ուսումնասիրությունն են՝ որպես սկզբնակետ՝ մաքրազերծելու համար խմբի ունեցած ճնշող էմոցիաները՝ հինգ մարդակնց հետ եղելություններն իմանալուց և ապրումակցելուց հետո։

Այն, ինչ այս ձայնագրությունից ոչ մեկը չի անում, և չնայած հաճախակի հնչող պնդումներին, այն, ինչ Xiu Xiu երբեք չի արել՝ ունկնդրին մակերեսորեն ցնցելու փորձն է: Փոխարենը, Xiu Xiu քսան տարի պայքարել է՝ հասկանալու համար, թե ինչպես վերաիմաստավորել, լինել կարեկից, չհնազանդվել սարսափին և վերակազմավորել այն. որևէ այլ բնութագրում չկա այդ ամենին, քան սարսափն է:

"Ignore Grief " գրելու ոգեշնչումն առաջացել է մի երեխայի պատմությունից, ով մոր կողմից վաճառվել է մարմնավաճառության, ով առևանգվել և սպանվել է կրտսեր տարիքում, անդադար նախընտրելով ալկոհոլն ու կոկաինը իր ընտանիքից, կորչելով պաշտամունքային հոգևորության ամենամռայլ, մութ կողմերում, որից հետո գործել է ինքնասպանություն, որպես բռնի սեռական կյանքից փախչելու և բողոքելու միջոց։ Ահա այս պատճառով է, որ իրենք՝ Xiu Xiu անդամները, խորապես ցնցված են:

Հին ընկեր և նոր անդամ David Kendrick (Sparks, Devo, Gleaming Spires) միանում է Angela Seo և Jamie Stewart, ինչ էլ որ սա լինի, ինչ էլ որ նշանակի, և ինչու է դա տեղի ունեցել: Էսթետիկ հետազոտության իմաստը կայանում է նրանում, որ տեսնենք՝ կա՞ արդյոք հակառակ կողմից դուրս գալու որևէ միջոց, կամ նույնիսկ արդյոք կա՞ որևէ պատճառ։ Երկու դեպքում էլ այն չկա, ուղղակի հենց այպես երես թեքելը կլինի հետագա ոչնչացման գործողություն:

Poligraf • Koryun Street 19a, 0009 Yerevan, Yerevan, Armenia

Google Map of Koryun Street 19a, 0009 Yerevan, Yerevan, Armenia

Pink Hearts CA

pinkheartsca@gmail.com