Միջազգային ճանաչում ունեցող իտալացի տենոր Լուկա Մինելլին ելույթ կունենա Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, կենդանի նվագախմբի ուղեկցությամբ։
«Վենետիկի ոսկե ձայնը» համարվող արտիստը հայտնի է իր հզոր ու արտահայտիչ ձայնով, զգացմունքային մեկնաբանություններով և բեմական բացառիկ հմայքով։ Համերգային ծրագրում կհնչեն դասական երաժշտության գլուխգործոցներ, տպավորիչ արիաներ, հայտնի կինոմեղեդիներ և սիրված ռոմանտիկ իտալական երգեր։
Լուկա Մինելլիի ձայնն ու կենդանի նվագախմբի հարուստ հնչողությունը հանդիսատեսին կտեղափոխեն Իտալիայի երաժշտական աշխարհ՝ լի գեղեցկությամբ, կրքով և ռոմանտիկայով։
Aram Khachaturian Concert Hall • Mesrop Mashtoc pokhota 46, Yerevan, Yerevan, Armenia